ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Կեցցե, կեցցե, կեցցե

Կեցցե, կեցցե, կեցցե
26.12.2024 | 06:56

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ոգևորված է իր օգտին կայացրած դատավճռի կապակցությամբ ու կեցցեներ է ձոնել ՀՀ արդարադատությանը: Դե երևի այսօրվա իմ գրառումը համակարգային կոռուպցիայի հետ կապված չի հասցրել կարդալ: Ոչինչ, ներելի է:

Ասեմ Ձեզ, շատ հետաքրքիր է… Ա. Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայ մարզիկների մկանուտ ու քրտնած մարմինները գովազդելոց զատ, մեկ մեկ էլ նյութեր է դնում հայաստանյան քաղաքական անցուդարձերի վերաբերյալ, մոռանալով, որ դրսում 2018 թվականը չի ու շինծու հեղափոխական տեքստերն ու ոգևորություններն այսօր ոչ մեկին չի հետաքրքրում: Ճիշտ հակառակը, օրեցօր քպական խարդախությունների դիմաց հաշիվ պահանջողների քանակը շեշտակի ավելանում է:

Հիմա հարց.

Այդ նույն Արայիկ Հարությունյա՞նն էր չէ, որ 2020 թ. մայիսին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերից լիքը բան է անհայտացել: Հետո պատգամավոր Աննա Կոստանյանը գրավոր հարցում ուղղեց իրեն, որ գա Ազգային ժողով ու հաստատի կամ հերքի իր ասածները: Ինչպես գիտենք, Արայիկ Հարությունյանն այդպես էլ չհերքեց իր ասածը, ոչ էլ հաստատեց հնարավոր հանցագործության դրվագները:

Մեկ տարի անց, ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանի նախաձեռնությամբ, 2021 թ. դեկտեմբերին հարուցվում է քրեական գործ` հափշտակությունների դրվագով: Նախաքննության ժամանակ ծանուցագիր ստանալով ներկայացա քննչական մարմիններին ու Հ. Մարությանի ներկայացրած իբր կորած իրերի ցուցակին ծանոթանալով, ցուցմունք տվեցի, որ գործ ունենք կեղծ տվյալների հետ, որը քրեորեն հետապնդելի արարք է: Տվեցի գրավոր ցուցմունք: Օրեր անց, երբ իմ նախաձեռնությամբ նոր ցուցմունքներ էի տալիս, խնդրեցի ցույց տալ Մարությանի ներկայացրած ցուցակը, որին ի պատասխան ավագ քննիչ Լուսինե Հայկյանը հայտարարեց, թե իմ այդ գրավոր ցուցմունքը կորել է: Ֆեյսբուքյան իմ էջում այդ խայտառակ դրվագի մասին հիշատակելուց հետո, քննիչը գրավոր ծանուցեց ինձ, որ հրաշքով հայտնաբերել է իմ ցուցմունքները:

Հիմա գալով Արայիկ Հարությունյանին, պետք է ասեմ, որ Հարություն Մարությանի նախաձեռնությամբ հարուցված այդ քրեական գործի շրջանակում իմ ցուցմունքներում Արայիկ Հարությունյանին և Հովհաննես Հովհաննիսյանին մեղադրել եմ թանգարանին նյութական վնաս հասցնելու, նշել եմ Արայիկ Հարությունյանի հովանավորյալ անձի կողմից քրեորեն պատժելի արարքներ թույլ տալու մասին` նախաքննությանը տրամադրելով մինչ օրս չհրապարակված տեսանյութեր: Հովանավորյալի անձն ու տեսագրություններն անպայմանորեն կհրապարակվեն շատ շուտով: Նույն այդ գործի շրջանակում Արայիկ Հարությունյանի կուսակցական գործընկերները կասկածվում են Հայոց ցեղասպանության թանգարանից արժեքավոր գրքեր գողանալու համար: Խոսքը Արարատ Միրզոյանի ու Վլադիմիր Վարդանյանի մասին է:

Հետաքննությունը վարող քննիչին տեղեկացրել եմ նաև, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվան տակ իրականացվել է փողերի լվացման գործողություն և որ այդ մասին տեղյակ եմ պահել ԱՄՆ դեսպանությանը: Արայիկ Հարությունյանը պետք է իմանա նաև, որ իրենց իշխանության գալուց 10 օր անց “Հայաստան” համահայկական հիմնադրամից անհայտացել է խոշոր գումար, որը, ըստ ամենայնի, կանխիկացվել ու դուրս է բերվել Հայաստանից: Այդ ընթացքում, ոչնչացվել է նաև իմ ստորագրությամբ երկու շատ կարևոր ֆինանսական փաստաթղթեր:

Վերոնշյալ բոլոր քրեորեն պատժելի գործողությունների դրվագները կոծկվում են հենց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամներ հանդիսացող Արայիկ Հարությունյանի ու Վլադիմիր Վարդանյանի կողմից:

Հիմա պա՞րզ է, թե ինչու քրեական գործը չի տեղափոխվում դատաքննության փուլ: Որովհետև Հարություն Մարությանի թեթև ձեռքով առնվազն 5 քպական ու երկու համակիր մեղադրվելու են քրեորեն պատժելի արարքներ թույլ տալու համար:

Դե իսկ հիմա իմ հերթն է գոռալ` կեցցե ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող ու հանցակից պաշտոնյաները:

Գրառմանս ինֆորմացիոն-բարոյական հովանավորն է ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի անդամ Եղիշե Կիրակոսյանը:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 2499

Մեկնաբանություններ